National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.06.2022
Երաշխիք եւ իրավունք կտրամադրվի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար
1 / 4

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքները պաշտպանելուն, իրավական հիմքերի հստակեցմանը, ներպետական օրենսդրության ներդաշնակության անհրաժեշտությանը միտված օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Հեղինակի խոսքով՝ այն բխում է ՀՀ Սահմանադրությունից եւ միջազգային պայմանագրերով ստանձնած երկրի պարտավորություններից: 
  
2021 թ. հունիսի 4-ին ուժի մեջ է մտել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է խելամիտ հարմարեցումների տրամադրումը: Ըստ այդ կարգավորման՝ աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի հետ երկխոսության միջոցով: 
  
Պատգամավորը նշել է, որ Աշխատանքային օրենսգրքում բացակայում են այնպիսի երաշխիքներ, որոնք սահմանում են խելամիտ հարմարեցումների տրամադրման մեխանիզմներ նաեւ այն պարագայում, երբ աշխատողն աշխատանքի ընթացքում է ճանաչվել հաշմանդամություն ունեցող անձ: Ուստի, առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ հաշմանդամություն ունեցող աշխատողների համար նախատեսված երաշխիքներում սահմանել, որ աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման  կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել գործատուին՝ ՀՀ օրենսդրության սահմանված կարգով խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով: Կազմակերպությունների պարտավորություններում առաջարկվում է ամրագրել աշխատողների տեղահանման պլանի առկայություն՝ կազմված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վրա. սա անհրաժեշտ է հատկապես արտակարգ իրավիճակների դեպքում : 
  
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի գնահատմամբ՝ սրանք հիմնական մեխանիզմներ են, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային իրավունքների իրացումը : 
  
«Հաշմանդամությունն ինքնին չի կարող դիտվել որպես աշխատանքից ազատման հիմք, եւ կարգավորումը միտված է նրան, որպեսզի եւս մեկ անգամ երաշխիք եւ իրավունք տրամադրվի հաշմանդամություն ունեցող անձին աշխատատեղի հարմարեցման համար դիմելու գործատուին, եւ վերջինս դա ընդունի որպես օրենսդրորեն իր վրա դրված պարտականություն»,- նշել է նա: Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ նախագիծը քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն, ուստի եւ կոչ է արել կողմ քվեարկել: 
  
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ Կառավարությունը նախագծի առաջին տարբերակի վերաբերյալ ներկայացրել է առաջարկներ եւ դիտարկումներ, որոնց հիման վրա հեղինակը կատարել է համապատասխան փոփոխություններ ու լրացումներ: Փոխնախարարի խոսքով՝ օրինագիծը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ընդլայնելուն եւ աշխատանքային իրավունքները իրացնելուն:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am